4 Հուլիսի, 2023
Արցախն ինչո՞ւ պետք է լինի Ադրբեջանի կազմում, Արցախը ե՞րբ է եղել Ադրբեջանի կազմում, Արցախն անկախ Ադրբեջանի մաս երբեք չի եղել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

Դիվանագետը հիշեցրեց, որ Արցախն ընդամենը խորհրդային շրջանում է եղել Ադրբեջանի կազմում ինքնավար շրջանով, և այդ շրջանն Ադրբեջանն իր սահմանադրությամբ չեղյալ է համարել։

«Այս բոլորը թողնել, գնալ նստել բանակցությունների սեղանի շուրջ և մտածենք, թե Ադրբեջանի պահաջները ո՞նց բավարարենք։ Այս պայմաններում ասել, որ Արցախն Ադրբեջան է, և հավատալ, որ արցախները կարող են հանգիստ կամ անվտանգ ապրել, ուղղակի թյուրիմացություն է»,- նշեց նախկին պաշտոնյան։

Օսկանյանի համոզմամբ՝ լրջագույն այլընտրանք կա նրան, ինչ Փաշինյանն այսօր փորձում է անել։

 

 

kotayk

Լրահոս