7 Հոկտեմբերի, 2025

«Իշխանությունը 1-ամսյա կալանքի տարավ Արսեն Ղուկասյանին, մի մարդու, ով իր բազմաթիվ բախտակիցների հետ պայքարում է 44-օրյա պատերազմում զոհված ու անհետ կորած անձանց անձանց իրավունքների և ճակատագրի պարզման ուղղությամբ»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով, այս մարդկանց 5 տարի է` իշխանությունը փորձում է մոլորեցնել, ստել` հավաստիացնելով, թե աշխատում են, ճշտում են, սակայն իրականում սրա տակ մեծ բլեֆ է:

«Առնվազն 5 ծնող գիտեմ, որոնց իշխանությունը բանտի դուռ է հասցրել միայն այն բանի համար, որ նրանք հաստատակամ են, պահանջատեր են ու հետևողական և պայքարում են հանուն արդարության ու ճշմարտության:

Երկրի համար ճակատագրական պահին զենք վերցրած ու ճակատ մեկնած մարդիկ արժանի են ամենաբարձր հարգանքին, սակայն ի հեճուկս դրան, իշխող ռեժիմը ճիշտ հակառակն է վարվում` նսեմացնում է նրանց դերը, իսկ ընտանիքի անդամներին, մերձավորներին հետապնդման ենթարկում»,- գրել է Տիգրան Աբրահամյանը։

Լրահոս