2 Դեկտեմբերի, 2025

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Նիկոլ, 2019-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների  քեզ առաջարկած փաստաթութն ուղիղ ասում է, որ «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով, որի ձևակերպումը  սահմանափակված չի լինելու»։

Լսու՞մ ես, Մինսկի համանախագահները քեզ առաջարկել են լուծում, որի համաձայն հանրաքվեով պետք է որոշվեր Արցախի կարգավիճակը։

Որոշողն էլ պետք է լիներ բացառապես Արցախի ժողովուրդը։

Դու այս առաջարկը մերժեցիր՝ ասելով Արցախը Հայաստան է և վերջ ։

Ստացանք պատերազմ։

Պատերազմով տվեցիր Շուշին ու Հադրութը, իսկ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը հանձնեցիր Ադրբեջանին։

Հեդթական անգամ պարզվեց, որ Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը։

Այլեւս բանավիճելու բան չկա…

Մարդիկ թող կարդան ու տեսնեն, թե ինչ արհավիրք Նիկոլը բերեց Արցախի ու հայ ազգի գլխին»:

Լրահոս