7 Մայիսի, 2024

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, խոսելով հատուկ գործողության առաջընթացի մասին, «Россия 1» հեռուստաալիքի եթերում ասել է, որ «այս ամիս» անհրաժեշտ է վերցնել Օդեսան և Խարկովը, իսկ հետո ստիպել Վլադիմիր Զելենսկին ստորագրել փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար:

«Կարծում եմ, որ մենք պետք է ավելի ակտիվ հարձակվենք, մենք պետք է ուժեղ հարվածենք, քանի դեռ ժամանակ կա, այս ամիս մենք պետք է անպայման վերցնենք Օդեսան և Խարկովը, իսկ հետո բանտարկենք այդ Զելենսկիին: Եվ մենք պետք է ստիպենք նրան ստորագրել բոլոր այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Ռուսաստանի համար, մեր պետության անվտանգության համար, քաղաքացիների, ռուսալեզու բնակչության համար, ովքեր ապրում են Ուկրաինայի տարածքում»,- ասել է Կադիրովը։

kotayk

Լրահոս