24 Հունվարի, 2026

Մենք տարածաշրջանում պետք է հասնենք խաղաղ համակեցության։ Չպետք է թույլ տանք հարևան երկրներին վտանգ ներկայացնեն Հայաստանի համար՝ ադրբեջանական արհեստական համայնք ձևավորելով։ Մենք պետք է աշխատենք, որ խաղաղության պայմանագիրը չլինի թղթի կտոր, այլ՝ երաշխավորված ուժերի կողմից։ Այդ մաին Հանրային Հ/Ը-ի եթերում ասել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ նշելով, որ խաղաղության հասնելը «Ուժեղ Հայաստան» կուսակցության համար մեկ նպատակն է․

«Մեզ պետք է ուժեղ ղեկավար։ Առանց նրա չենք ունենա երաշխավոր։

Մեր քաղաքականության հիմքում միայն հայկական շահերն են։

Սամվել Կարապետյանը բազմիցս ապացուցել է՝ իր համար տնտեսական շահույթը երկրորդական է, առաջնայինն իր անձնական համոզմունքներն են։ Նա Եկեղեցու պաշտպանության համար դեմ դուրս եկավ այս իշխանությանը և շարունակում է իր համոզմունքին մնալ։

Մեր երկրին նոր ղեկավար է պետք, նոր ազգանուն, նոր ձեռագիր։

Հայաստանում պետք է համերաշխության ծրագիր բերել, հասարակությունը այսօր բևեռացված է։ Նոր ղեկավար դիտարկում ենք Սամվել Կարապետյանին։ Նոր ուժով պետք է ձևավորել նոր իշխանություն»,- հավելել է Կարապետյանը։։

Նա ընդգծել է՝ ազգային ինքնագիտակցությունը վտանգի տակ է, պետք է լինի իշխանափոխություն։

 

Լրահոս