22 Մայիսի, 2024

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումը դրական հետևանքներ կունենա ողջ Հարավային Կովկասի համար։ Այդ մասին Թյուրքական երկրների խորհրդարանական ասամբլեայի նիստի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը դրական հետևանքներ կունենա ոչ միայն երկու երկրների, այլև ողջ տարածաշրջանի համար»,- Anadolu գործակալության փոխանցմամբ հայտարարել է թուրք նախարարը։

kotayk

Լրահոս