Քաղաքական կարգավորման դեպքում հաղթողներ և պարտվողներ չպետք է լինեն: Այս մասին ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վան Վենբինը` պատասխանելով ուկրաինական պատերազմին վերաբերող հարցին։
Նրա խոսքով «ուկրաինական ճգնաժամի» հարցում Պեկինի դիրքորոշումը եղել է հետևողական, հստակ և թափանցիկ:
«Գոյություն ունի ճգնաժամի հետագա սրման և էսկալացիայի վտանգ, ուստի պետք է ջանքեր գործադրել դեէսկալացիայի համար, որպեսզի հակամարտությունը դադարեցվի բանակցությունների միջոցով, այլ ոչ թե պատերազմի: Քաղաքական կարգավորման դեպքում չպետք է լինեն հաղթողներ և պարտվողներ: Փոխարենը պետք է տիրի խաղաղություն»,- ընդգծել է բանախոսը։
Նա ասել է, որ Չինաստանը կշարունակի կառուցողական դեր խաղալ այդ նպատակով:
13