20 Նոյեմբերի, 2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Ուկրաինայի համար նոր խաղաղության ծրագիրը։

NBC-ին այս մասին հաղորդել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:

Հեռուստաընկերությունը պարզաբանել է, որ ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, փոխնախագահ Ջ.Դ. Վենսը և Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, աշխատել են ծրագրի վրա։ Նրանք խորհրդակցել են Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի և ուկրաինացի պաշտոնյաների հետ։

«Ծրագիրը նպատակ ունի երկու կողմերին էլ անվտանգության երաշխիքներ տրամադրել՝ երկարատև խաղաղություն ապահովելու համար։ Ծրագիրը ներառում է այն, ինչ Ուկրաինան ցանկանում է և ինչ անհրաժեշտ է երկարատև խաղաղության հասնելու համար», – նշել է NBC-ի աղբյուրը։

Լրահոս