26 Հուլիսի, 2023

Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը դիտորդների հետ ուշադրությամբ հետևում է դեպի Լաչինի միջանցքի մուտք տանող ճանապարհի երթևեկությանը։

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԵՄ առաքելության թվիթերյան էջից։ «Սա արվում է ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ առաջին ձեռքից և ստուգված տեղեկատվություն ստանալու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Այսօր առաջին անհրաժեշտության 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։

 

kotayk

Լրահոս