1 Հուլիսի, 2023

Սեպտեմբերի 17-ին նախատեսված Երևանի քաղաքապետի ընտրությունները խոստանում են բավականին հետաքրքիր ու թեժ զարգացումներով լինել։ Սա ոչ այն պատճառով, որ հանրության հետաքրքրությունը ընտրական գործընացների նկատմամբ մեծ է, այլ՝ ունի խորքային ու ստվերային պատճառներ։ Դրանցից մեկն այն է, որ իշխանությունը հստակ գիտակցում է, որ վաղ «բացահայտված» քաղաքապետի թեկնածույով ընտրություններում հաղթել չեն կարողանա և հետևաբար փորձում են դաշտ մտցնել հայտնի ու անհայտ դեմքերի, որոնք բնականաբար այս ընթացքում հանդես կգան ընդդիադիր դիրքերից, բայց իհարկե վերջնական նպատակը լինելու է ձայներ փախցնելն ու իրական ընդդիմությանը խանգարելը։ Զարմանալի չէ, որ որոշ «ընդդիմադիր» ուժեր արդեն իսկ հայտարարել են քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին։ Խոսքն օրինակ «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների մասին է, իսկ թե ինչ հարաբերություններ ունեն այդ ուժերի առաջնորդները Նիկոլ Փաշինինյանի հետ հայտնի է բոլորին։ ԼՀԿ-ական Մարուքյանը ավելի վաղ բացահայտվելով պաշտոն է ստացել Նիկոլ Փաշինյանից, կատարելով վերջինիս հատուկ հանձնարարականները, իսկ Արամ Սարգսյանը դեռ պաշտոն չունի, բայց ճանապարհին է։

Միաժամանակ մեկ այլ կարևոր հանգամանք էլ կա Երևանում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիրը» չունի բավարար վարկանիշ, ինչը ցույց տվեցին նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք կայացան 2021 թվականին։ Այդ ընտրություններին ՔՊ-ն մասնակցում էր Նիկոլ Փաշինյանի դեմքով ու մեծ հաշվով պարտվեց, հետևաբար դժվար չէ կանխատեսել, թե ինչ արդյունք կունենա իշխանությունը կոնկրետ Երևանում, ընտրական գործընթացին մասնակցելով Ավինյանի «երեսով»։

Կան որոշակի տեղեկություններ, որ իշխանությունն այս ընթացքում մի քանի անգամ սոցհարցումներ է իրականացրել, որոնց արդյունքները գոհացնող չեն եղել։ Հասարակությունը գործ է սիրում, բառերով վաղուց նրան կերակրել հնարավոր չէ, իսկ ինչպես հայտնի է, այս իշխանությունը գործի «մարդ» չէ, անգամ Ավիանյանն էր խոստովանել, որ մեկ փոս «լցնել» չեն կարողանում, ուստի խիստ վտանգավոր է ապաշնորհ անձանց իշխանություն վստահել։ Երևանը մեր երկրի կենսական նշանակություն ունեցող քաղաքն է, այն վստահել արկածախնդիրներին հղի է լրջագույն վտանգներով։ Հանրապետության մի շարք մարզերի բնակիչներ դա գիտակցելով արել են այնպիսի ընտրություն, որ ՔՊ-ն իշխանությունից ընդդիմություն է դարձել։ Հիմա Երևանի ժամանակն է։

kotayk

Լրահոս