24 Ապրիլի, 2024
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին Ծիծեռնակաբերդի բարձունք երթ էին նախաձեռնել Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերները։ Նրանք այդ կերպ զորակցություն հայտնեցին Բաքվի բանտում ապօրինի պահվող և հացադուլ հայտարարած  Վարդանյանին և մյուս հայ գերիներին:

Երթի մասնակիցները «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ գերիներին», «Չի կարող լինել Խաղաղության համաձայնագիր՝ առանց հայ գերիների ազատ արձակման», «Ո՛չ մի COP29 Ադրբեջանում՝ առանց հայ գերիների ազատ արձակման», «Գլոբալ լռություն, Գլոբալ ամոթ. Ո՛չ՝ ցեղասպանությանը» գրություններով պաստառներով էին։

«Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է գործի դնեն  ճնշման մեխանիզմներ, քանի որ ապօրինի ձերբակալված և ավտորիտար երկրում որպես պատանդ պահվող հայ գերիների հարցը նաև քաղաքակիրթ աշխարհի հարցն է: Ընտանիքն ու հարազատները  մտահոգված են Վարդանյանի վիճակով և  պահանջում են, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անհապաղ այցելի նրան: Այս քայլով մենք ևս միանում ենք այդ պահանջին ու նաև Ռուբեն Վարդանյանի՝ բոլոր հայ բանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու պահանջին»,-նշել է ակցիայի կազմակերպիչ Ռուբեն Հայրապետյանը:

kotayk

Լրահոս