Ընտրությունների արդյունքները կեղծվել են: Կեղծվել են տեխնիկապես: Դա արվել ա բազմաթիվ կոպիտ խատումներով, ընդհուպ մինչև բուն քվեաթերթիկների հետ մանիպուլյացիաները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Դանիելյանը։
«Չի եղել ՀՀ պատմության մեջ դեպք, որ հաշվարկը գիշերը դադարեցնեն ու առավոտը շարունակեն:
Խախտումները եղել են բազմաթիվ, ու եղել են միշտ, բայց սենց խայտառակ կեծիք սա դեռ չէր արել:
Գիշերվա էս «հաշվարկային» ձգձգումները կապված էին բանակցային գործընթացի հետ: Բանակցությունների արդյունքը տեսնում եք հետևյալ վերնագրում՝ «ՀՀ ԱԺ ընտրությունները ընթացել են բազմակուսակցական հիմքով, եղել են բաց և մրցակցային. ԱՊՀ դիտորդական առաքելություն»: Էս էր ձգձգման իմաստը: Թե ինչ է վիժվածքը էս վերնագրի դիմաց տվել, կիմանանք շուտով:
Այնուամենայնիվ էս խայտառակ ընտրությունների արդյունքները լեգիտիմացնելու են ոչ թե ԱՊՀ դիտորդները, ոչ թե էն մարդիկ, ում վիժվածքը ողջ գիշեր զանգել աղաչել է, այլ ընդդիմությունը… եթե վերցնի մանդատները»:
62