Արևմտյան քաղաքական գործիչների և լրագրողների հայտարարությունները վկայում են այն մասին, որ Եվրոպան պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի հետ: Այս մասին ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Radio Kossuth-ի եթերում։
«Մինչև երկու համաշխարհային պատերազմները ԶԼՄ-ները բավականին երկար ժամանակ էին նախապատրաստվում պատերազմի մեջ մտնելու համար, կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր Բրյուսելում և Վաշինգտոնում, նման է պատերազմելու տրամադրությունների նախապատրաստմանը: Կարելի է ասել, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, որպեսզի Եվրոպան մտնի պատերազմի մեջ, դա տեղի է ունենում լրատվական հոդվածներում և քաղաքական գործիչների հայտարարություններում»,- ասել է քաղաքական գործիչը։
Նա ընդգծել է, որ հավանական չի համարում, որ Ռուսաստանը հարձակվի ՆԱՏՕ-ի անդամ ինչ-որ երկրի վրա: