7 Մայիսի, 2024

Ֆինլանդիան սկսել է ռազմական տեխնիկա պահել Նորվեգիայում, շուտով կսկսի դա անել Շվեդիայում, ինչպես նաև դիտարկում է իր սահմաններից ավելի հեռու գտնվող այլ երկրներում ևս:

Այս մասին ասել է Ֆինլանդիայի պաշտպանության ուժերի սպառազինության և նյութատեխնիկական ապահովման գծով շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Միկո Հեյսկանենը  Financial Times-ին տված հարցազրույցում:

«Մենք նախատեսում ենք սարքավորումներ պահել այլ երկրներում: Սա մատակարարման անվտանգության, պաշարների բաշխման հարց է: Մենք արդեն մասամբ սկսել ենք դա: Մենք նախատեսում ենք դա անել հատկապես Շվեդիայի և Նորվեգիայի, ինչպես նաև ավելի հեռավոր երկրների հետ: Խոսքը տեխնիկայի, զինամթերքի և, հնարավոր է, պահեստամասերի մասին է»,- ասել է Հեյսկանենը։

kotayk

Լրահոս