22 Նոյեմբերի, 2025

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և քննարկել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ամերիկյան ծրագիրը։

Այս մասին հայտնել է Bild թերթը։

Գերմանիայի կաբինետի խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը զրույցը որակել է գաղտնի և կարևոր: Նա ասել է, որ Մերցը համաձայնության է եկել Թրամփի հետ խորհրդատվական մակարդակով հետագա քայլերի շուրջ։

Կորնելիուսը հավելել է, որ կանցլերը մտադիր է իր եվրոպացի գործընկերներին տեղեկացնել զրույցի բովանդակության մասին։

Լրահոս