31 Հոկտեմբերի, 2025
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիբանանի պետական անվտանգության գլխավոր տնօրեն Էդգար Լավանդոսի հետ:

Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Լիբանանի միջև առկա ավանդական բարեկամական կապերը ու դրան համահունչ երկկողմ հարաբերությունների բազմաոլորտ զարգացման կարևորությունը:

Հանդիպմանը քննարկվել է Մերձավոր արևելքում տիրող անվտանգային իրավճակը, ինչպես նաև անվտանգության ոլորտում Հայաստան-Լիբանան համագործակցության հեռանկարները:

 

Լրահոս