20 Հոկտեմբերի, 2025

Գյումրու քաղաքապետարանի շենքը հոսանքազրկվել է։ Այս մասին հայտնում է քաղաքապետի խորհրդականի Լիլիթ Աղեկյանը։

«Սա էլ երևի գործողությունների մի մասն է»,-  ուղիղ եթերում ասում է նա։

Նշենք, որ քաղաքապետարանի տարածք են բերվել ոստիկանական նոր ուժեր։

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ։ Ձերբակալվածների թվում է նաև համայնքի ղեկավարը, ճարտարապետը։

Լրահոս