Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն նախազգուշացրել է Գազայի հատվածում խաղաղ բանակցությունների միջնորդներին, որ Իսրայելի ներկայիս գործողությունները կարող են զրոյացնել բանակցային գործընթացի բոլոր ձեռքբերումները։
Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական Telegram ալիքում։
«Համասի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն շտապ հեռախոսազրույց է ունեցել միջնորդների հետ և զգուշացրել նրանց, որ Իսրայելի ներկայիս գործողությունները Գազայում կարող են խորհրդակցությունները վերադարձնել իրենց սկզբնական կետին»,- ասվում է փաստաթղթում։
ՀԱՄԱՍ-ի առաջնորդը բանակցությունների հնարավոր խափանման պատասխանատվությունն ամբողջությամբ դրել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի բանակի վրա, որն ակտիվորեն գործողություններ է իրականացնում Գազայի հատվածի տարբեր շրջաններում: