6 Հունիսի, 2024

Հունիսի 6-ին Ալմաթիում ղազախական կողմի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստ: Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակի և ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների մասին զեկույցով հանդես է եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:

Հանդիպման մասնակիցները մանրամասն քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրավիճակը և ՀԱՊԿ անդամ պետությունների մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու հարցում կազմակերպության ձևաչափում գործունեության և փոխգործակցության կատարելագործմանն ուղղված միջոցառումները:

Հատուկ ուշադրություն է դարձվել տաջիկա-աֆղանական սահմանի ամրապնդմանն ուղղված ՀԱՊԿ միջպետական նպատակային ծրագրի նախագծին:

Փաստաթղթի նախագիծը հավանության է արժանացել ՀԱՊԿ անդամների կողմից և հանձնարարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին այն սահմանված կարգով ներկայացնել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի քննարկմանը:

kotayk

Լրահոս