9 Մայիսի, 2023
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և Խաղաղության օրը, Արթիկի համայնքապետարանի աշխատակազմը համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի գլխավորությամբ, Արթիկի Թեմի Առաջնորդական Տեղապահ Հայր Նարեկ Վարդապետ Ավագյանը, զինվորականները, ուժային կառույցների ղեկավարները, համայնքի բնակիչները ծաղիկներ են խոնարհել Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշապատին, Արցախյան առաջին պատերազմում զոհվածների հիշատակի հուշախաչքարին, Արցախյան քառասունչորսօրյա պատերազմում զոհվածների հուշահամալիրին,
Արթիկի քաղաքային պանթեոնում։
Միջոցառումների շարքը եզրափակվել է «Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոն»։ ՀՈԱԿ-ում «Հայու տեսակը՝ Մոնթե»։ խորագիրը կրող միջոցառմամբ՝ նվիրված Հաղթանակի և Խաղաղության օրվան:
Հավերժ փառք ու խոնարհում բոլոր ապրող և ընկած քաջերին
kotayk

Լրահոս