3 Ապրիլի, 2024

«Ըստ Ձեզ Հայաստանի Հանրապետության ներկա իշխանություններն ունակ կլինե՞ն ՀՀ-ի շահերից բխող և ընդունելի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ»: Ի թիվս այլ հարցերի, «GALLUP»-ի մասնագետներն այս հարցն են ուղղել 1100 քաղաքացու:

«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը, ներկայացնելով այս հարցին պատասխանածների տոկոսային հարաբերակցությունը` նշեց, որ ի տարբերություն նախորդ տարի հունվարին արված հարցումների, այժմ ավելի քիչ մարդ է կարծում, որ Հայաստանի ներկա իշխանությունը կարող  է ՀՀ-ի շահերից բխող և ընդունելի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել:

«Եթե 2023 թվականի հունվարին 10,6 տոկոսը նշել էին «միանշանակ այո», և «ավելի շուտ այո»` 19,8 տոկոսը, ապա այժմ այս ցուցանիշը նվազել է և միայն 8,7 տոկոսն է կարծում, որ ունակ կլինեն «խաղաղության պայմանագիր» կնքել Ադրբեջանի հետ Հայաստանի համար ևս ընդունելի պայմաններով: Եվ եթե տեսնում ենք 18,2 տոկոսը նշում է, որ «ավելի շուտ ոչ», և «միանշանակ ոչ» նշել է 478,8 տոկոսը, այսինքն` 67 տոկոսը կարծում է, որ այս կառավարությունն ունակ չի լինի Հայաստանի շահերից բխող պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Սա շատ կարևոր ցուցանիշ է, թե ինչ կարծիք ունեն մեր իշխող կառավարչության մասին»,- ասաց Նավասարդյանը: :

 

Լրահոս