10 Նոյեմբերի, 2025
Համաժողովի նպատակն էր խթանել մտավոր սեփականության վերաբերյալ հայցերին առնչվող ընդհանուր մտահոգության հարցերի շուրջ դատավորների միջև երկխոսությունը, ինչպես նաև՝ փոխանակել լավագույն փորձը։ Այս մասին տեղեկացնում են Դատական իշխանությունից:
Մասնագիտական հարթակում քննարկվել են աշխարհի տարբեր երկրների դատավորներին գործնականում հանդիպող մտավոր սեփականության արդիական խնդիրները, ինչպես նաև՝ դատական ակտերը, որոնք և ծառայել են որպես փորձի փոխանակման հիմք։
Համաժողովին ելույթ է ունեցել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը՝ ներկայացնելով թիվ ԿԴ/0011/11/19 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27․08․2021 թվականի որոշումը՝ որպես մտավոր սեփականության իրավունքների քաղաքացիական և քրեական կիրառման սահմանները պարզաբանող հիմնական նախադեպ։
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մերի Համբարձումյանը և դատավոր Արսեն Նիկողոսյանը հանդիպել են նաև Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության WIPO LEX բաժնի ղեկավարին, քննարկել ՄՍՀԿ-ի կողմից գործարկվող տվյալների բազայի (WIPO LEX JUDGMENTS) միջոցով մտավոր սեփականության ոլորտում կարևորագույն դատական ակտերի տարածման նպատակով հետագա համագործակցությանն առնչվող հարցեր։

Լրահոս