7 Հոկտեմբերի, 2025

Մոսկվայում գոհ են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր ռազմական գործողություններ չկան, սակայն «Թրամփի ուղու» իրականացումը լուրջ կասկածներ է առաջացնում։ ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովն այս մասին ասաց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակի միացմամբ Մոսկվա-Մինսկ-Աստանա-Երևան-Տաշքենդ-Թբիլիսի տեսակամրջի ժամանակ։

«Չեմ կարծում, որ այդ ծրագիրը հեշտ իրագործելի կլինի։ Բազմաթիվ հարցեր են առաջանում` հատկապես հաշվի առնելով, որ Թրամփի վարչակազմը տարածաշրջանից հազարավոր կիլոմետրեր հեռու է։ Այստեղ կան Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը։ Ուստի դա պետք է լինի խաղաղության, համագործակցության ճանապարհ, ձեռնտու լինի բոլոր կողմերին` և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին»,- ասաց Ջաբարովը ։

Խորհրդարանականը շեշտեց, որ ապագա տրանսպորտային զարկերակը չպետք է լինի ճանապարհ, որը մի երկրին շահույթ կբերի ի վնաս մյուսի։ Պետք է շահերի հավասարակշռություն լինի, որպեսզի բոլոր կողմերը օգուտ ստանան։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս