4 Փետրվարի, 2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարների հետ։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Փաշինյանը տեղեկացրել է, որ Վաշինգտոնում նաև ներկա է գտնվել «Save Armenia»-ի կազմակերպած ընդունելությանը։

Այդ ամենից զատ նա հանդիպում է ունեցել ԱՄՆ հայ համայնքի հետ։

«Հայաստանի Հանրապետությունը ոչ թե հենակետ է ավելի բարձր ազգային նպատակների հասնելու համար, այլ Հայաստանի Հանրապետությունը ինքն է մեր բարձրագույն ազգային նպատակը. այս ուղերձը փոխանցեցի ԱՄՆ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ», — գրել է երկրի ղեկավարը։

 

Լրահոս