15 Հունիսի, 2024

ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը Քննչական կոմիտեից իր դեմ հարուցված վարույթի վերաբերյալ որևէ ծանուցում չի ստացել։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում։

«Նույնիսկ ինձ օժանդակելու համար մի քաղաքացու տանում են կալանքի։ Բայց մինչ այս պահը որևէ ծանուցում չեմ ստացել»,- ասաց Գերասիմ Վարդանյանը՝ հավելելով, որ իր հետ կապված տասից ավելի մարդ ձերբակալված է։

«Ուզում են ցուցմունք կորզել, վախի մթնոլորտ ստեղծել»,- ասաց նա։

Գերասիմ Վարդանյանը հայտնեց նաև, որ պատրաստվում է գնալ Քննչական կոմիտե։

«Ես եմ ձեզ պետք, ես գալիս եմ, ընկերներիս բաց թողեք։ Այս տարօրինակ ու անհասկանալի շոուն է, որ փորձում են բեմադրել։ Այսօր մտել են մեր տուն, խուզարկել են։ Վեց տարի է` ինչ-որ բաներ են փնտրում, տարել են համակարգիչը։ Փորձում են ինձ մեկուսացնել, ինչպես եղել է Հայրենիքի փրկության, Դիմադրության շարժումների ժամանակ։ Նույնը հիմա ՝ Սրբազան շարժման ժամանակ։ Այս ամենը շոու է, ես կփորձեմ զրկել նրան շոու կազմակերպելու հնարավորությունից։ Ինձ չեն հրավիրել»,- ասաց Վարդանյանը։

kotayk

Լրահոս