15 Հունիսի, 2024

Նախկին պատգամաոր Արման Աբովյանը գրում է․

Հետաքրքիր է հետևել, թե ինչպես իշխանամերձ շրջանակները և իշխանության տեղեկատվական «սազանդարները» ընկել են խանդավառ ցնցումների մեջ, իբր «պալատկեքը հավաքեցին և ամեն ինչ վերջացավ»:

Փաստորեն իրենք տենց էլ չհասկացան, թե ինչ է իրականում կատարվում և ուր է շարժվում Հայաստանի ներհանրային  իրավիճակը։

Իրավիճակի դիտարկումը լոկ «Սրբազան շարժում֊փաշինյանական իշխանություն»հակամարտության ներքո ցույց է տալիս իրավիճակի շատ նեղ , սահմանափակ  ընկալումը։
Սակայն դա այդպես չէ, ավելի ճիշտ ընդհանրապես այդպես չէ, քանզի բացասական էներգիայի ծավալը (որը գեներացրել է հենց  իշխանությունը իր  քաղաքականությամբ) հասարակության մեջ հասել է շատ մեծ ծավալի։

Իշխանությանը ամենօրյա ռեժիմով զեկուցում են, որ հանրային դժգոհությունը օրեցօր աճում է և իշխանությունը արդեն չունի ոչ մի «քաղաքական գործիք», որ ճնշի կամ փոշիացնի իր հանդեպ հանրային անհանդուրժողականությունը։

Ոստիկաններով մարդկանց ջարդելով և ձերբակալելով վախեցնելու փորձերը ունենալու են, ավելի ճիշտ արդեն ունեն իշխանության սպասվածից հակառակ էֆեկտ։

Սա հանրային քաղաքագիտության տարրական կանոններն են։
Բայց ունենք ևս մեկ հանգամանք, որը ակնհայտ ցույց է տալիս, որ իշխանությունը իրականում բոլորին «դավադիտ» է ( ներողություն) արել…այդ հանգամանքը այն է, որ առաջին անգամ 2018 թվականից ի վեր, բողոքրն դրական լույսի ներքո դիտարկող տեղեկատվական հոսքերը 10։0 հաղթեցին իշխանության ահռելի քարոզչական մեքենային։

Այնուամենայնիվ զուտ գիտական առումով հետաքրքիր է հետևել իշխանության այն հույսերին, որ ամեն ինչ իրենց համար վերջացել է։

Ինչ ասեմ, հույսեր փայփայելը իշխանության պարագայում մի գուցե  «լավ բան» է, սակայն ոչ այս գործընթացների «վերջանալու» պարագայում։

kotayk

Լրահոս