Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Արտաքին գործերի նախարարները մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ հաշվի առնելով Ժնևում կայացած ԱՄՆ-Իրան անուղղակի շփումների արդյունքները», – ասվում է հայտարարության մեջ։
Լավրովը նշել է, որ Ռուսաստանը աջակցում է բանակցային գործընթացին, որն ուղղված է արդար քաղաքական և դիվանագիտական լուծումներ գտնելուն՝ հարգելով Իրանի օրինական իրավունքները՝ համաձայն Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի սկզբունքները:
Զրույցի ընթացքում կողմերը նաև անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմանի կոնկրետ հարցերի, հավելել է արտգործնախարարությունը։