18 Դեկտեմբերի, 2023

Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ դեկտեմբերի 18-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանում:

ՄԻՊ գրասենյակից հայտնում են քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ:

Պաշտպանը հանդիպել է նաև քաղաքացիների հետ, լսել նրանց հուզող խնդիրները:

Մարդու իրավունքների պաշտպանի` հանրապետությունում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով իրականացվող մարզային այցերը կրում են շարունակական բնույթ:

Լրահոս