Մանրամասն դիտարկվել է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում և հարակից տարածաշրջաններում տիրող իրավիճակը։ Այս առումով երկուստեք կարևորվել է ջանքերի համակարգումը՝ առկա մարտահրավերներին և սպառնալիքներին համարժեք և ժամանակին արձագանքելու համար։
Հատուկ ուշադրություն է դարձվել տաջիկա-աֆղանական սահմանի ամրապնդմանն ուղղված ՀԱՊԿ միջպետական նպատակային ծրագրի իրականացմանը, որն ընդունվել է 2024 թվականի նոյեմբերի 28-ին Աստանայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում։ ️ ️ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև Տաջիկստանի նախագահին տեղեկացրել է Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի նախապատրաստման ընթացքի մասին, որը նախատեսված է այս տարվա նոյեմբերի 27-ին Բիշքեկում: