2 Հոկտեմբերի, 2025

Մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի։ Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Վալդայում իր ելությում։ ՌԴ նախագահի կարծիքով՝ հավասարակշռություն հաստատելն ու գտնելը դառնում է ավելի դժվար։

Նա նաև անդրադարձել է ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին․ «Նախագահ Թրամփն ասում է՝ եթե ինքը լիներ իշխանության, ռուս-ուկրաինական կոնֆլիկտից հնարավոր կլիներ խուսափել։ Ես համաձայն եմ»,- նշել է ՌԴ նախագահը․

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նաև հայտարարել է, որ իրեն կայսր չի զգում․

«Ալեքսանդր Առաջինը կայսր էր, և ես ժողովրդի կողմից ընտրված նախագահ»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

 

Լրահոս