Այսօրվանից մեկնարկել են «Մեր ձևով» ժողովրդական շարժման երիտասարդական կենտրոնի աշխատանքները: Շարժումը երիտասարդների համար առանձնացրել է 5 ուղղություն, որոնց շուրջ կլինեն տարբեր ծրագրեր:
««Մեր ձևով» շարժմանը շատ երիտասարդներ են միացել, պետք էր հասկանալ, թե նրանց ինչ է հետաքրքրում, ինչ հուզող խնդիրներ կան ու որոշեցինք նրանց համար տարբեր ծրագրեր իրականացնել: 5 ուղղություն ենք առանձնացրել՝ կարիերիայի ու անձնական աճի զարգացում, կրթական, մշակութային, Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության և արշավներով Հայաստանը բացահայտելու վերաբերյալ ծրագրեր: Մենք պետք է ճանաչենք մեր հայրենիքի յուրաքանչյուրը անկյունը»,- ասել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման երիտասարդական թևի համակարգող Նարեկ Սուքիասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
104