20 Հունվարի, 2026

Երկու կողմերի ամուր քաղաքական կամքի և խաղաղության հանձնառության առկայության դեպքում հաշտեցումը հնարավոր է համեմատաբար կարճ ժամանակահատվածում: Այդ մասին հայտարարել է Իլհամ Ալիևը՝ խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից․

«Այն, ինչ ստորագրվել է (Վաշինգտոնում՝ խաղաղության համաձայնագրի հետ կապված – խմբ.), այսօր վերածվում է գործնական արդյունքների։

Ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը, լինելով անկախ պետություններ, երբեք խաղաղության մեջ չեն ապրել»,-նշել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նշել է, թե Բաքուն և Երևանը փակել են պատերազմի էջը. «Պատերազմի շարունակությունը կարող էր շատ վատ հետևանքների հանգեցնել»,- ասել է նա։

Ալիրը նաև հայտնել է, որ Հայաստանն Ադրբեջանից թույլտվություն է խնդրել իր բեռները Ռուսաստան տարանցելու համար․ «Մի օր Հայաստանից տարանցումը կապահովվի անմիջապես Ադրբեջանի տարածքով, և այդ օրը սարերի հետևում չէ»,- ասել է Իլհամ Ալիևը։

Լրահոս