17 Սեպտեմբերի, 2025

Մոսկվայի ադրբեջանցիների տարածաշրջանային ազգային– մշակութային ինքնավարության ղեկավար Բախտիյար Հասանովին զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից, հայտնել են ռուսական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Հասանովը ՌԴ քաղաքացիություն է ստացել 2000-ականներին: Նա կազմակերպության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2022 թվականից։ 

 Ավելի վաղ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին ՌԴ-ում տեղի են ունեցել ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների ձերբակալություններ և արտաքսումներ: Մասնավորապես, հուլիսին Մերձմոսկվայի ադրբեջանական սփյուռքի ղեկավարին արտաքսել էին Ռուսաստանից, իսկ օգոստոսի սկզբին ձերբակալվել էր Եկատերինբուրգի ադրբեջանական սփյուռքի ղեկավարը։

Լրահոս