30 Հունիսի, 2023

«Այսօր Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է՝ պետական-քաղաքական գործչի, ով մեծագույն ներդրում ունի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների կայացման, բանակաշինության գործում, Արցախյան առաջին և Ապրիլյան քառօրյա պատերազմներում հայ ժողովրդի աներկբա հաղթանակներում, ում կյանքի առաքելությունն է հզոր ու բարեկեցիկ  Հայաստանի և ազատ ու  ինքնիշխան Արցախի համար պայքարում հաղթանակը։

Չնայած բոլոր փորձություններին, արժանապատվորեն ընդունելով կյանքի բոլոր հարվածները, իր գաղափարակից ընկերների ու աջակիցների հետ նա այսօր էլ շարունակում է առաջ նայել, հավատալ և պայքարել:

Շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներ ենք հղում Ձեզ, մեծարգո՛ պարոն նախագահ: Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, արևշատություն, ամենայն բարիք:

Թող Աստված Ձեզ անսպառ եռանդ, ուժ ու կորով պարգևի Ձեր առաքելության իրականացման ճանապարհին»,- ասվում է գրասենյակի տարածած շնորհավորական ուղերձում։

kotayk

Լրահոս