bot-trap
Skip to main content

mnews

15 Նոյեմբերի, 2025

Ֆինանսիստի և ԱՄՆ ֆինանսների նախկին նախարար Լոուրենս Սամերսի նամակագրությունից հատված են հրապարակել Դեմոկրատական ​​կուսակցության անդամները։

«Ես ասել եմ, որ հանդիպել եմ շատ վատ մարդկանց, բայց նրանցից ոչ մեկն այնպիսին չի եղել, ինչպիսին Թրամփն է։ Նրա մարմնում չկա ոչ մի լավ բջիջ։ Այնպես որ, այո, նա վտանգավոր է»,- ասել է Էփշտեյնը նամակում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսականները հրապարակել են սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի համար մեղադրված ու ազատազրկված Էփշտեյնի նոր էլեկտրոնային նամակները, որոնցում հիշատակվում է նաև Թրամփը։

Ջեֆրի Էփշտեյնը մեղադրվում էր սեռական շահագործման նպատակով մարդկանց առևտրի համար։ Նա ձերբակալվել է 2019 թվականի հուլիսի 7-ին։ Մեկ ամիս անց նրան մահացած են գտել Նյու Յորքի բանտում։ Մահվան պատճառն ինքնասպանությունն էր։

 

Լրահոս