Տեղի է ունեցել ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստը, դաշնակիցները խստորեն դատապարտել են Ռուսաստանի չտարբվերակված հարվածները և վերահաստատել իրենց խոստումը ավելի ուժեղացնելու Ուկրաինայի պաշտպանությունը:
Այս մասին հրապարակված է հաղորդագրություն ՆԱՏՕ–ի պաշտոնական կայքում:
«Ուկրաինան շարունակում է ամեն օր կանխել, որսալ ռուսական հրթիռները փրկելով անթիվ կյանքեր: Բայց Ուկրաինայիիր պաշտպանական կարողությունները պահպանելը պահանջում է մատակարարման ավելացում և ավելի մեծ աջակցություն: Ռուսական վերջին հարձակումից հետո դաշնակիցներն այսօր վերահաստատեցին, որ ուժեղացնում են իրենց ռազմական օգնությունն Ուկրաինային: Մենք պետք է շարունակենք Ուկրաինային տրամադրել սարքավորումներ և զինամթերք: Այն անհրաժեշտ է Ռուսաստանի ներխուժումից պաշտպանվելու համար»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հավելելով, որ դա կենսական նշանակություն ունի Ուկրաինայի համար:
21