29 Հունիսի, 2024

New York Times-ի խմբագրական խորհուրդ, Բայդեն- Թրամփ հեռուստաբանավեճից հետո, կոչ է արել գործող նախագահին՝ լքել ընտրապայքարը:

«New York Times-ի խմբագրական խորհուրդը կոչ է անում նախագահ Ջո Բայդենին թողնել Սպիտակ տան համար մրցապայքարը CNN-ում նախագահների բանավեճիում նրա ելույթից հետո։ Նախագահը հինգշաբթի գիշերը ներկայացավ որպես մեծ գործչի ստվեր։ Նա դժվարանում էր բացատրել, թե ինչ է անելու նախագահ ընտրվելու երկրորդ ժամկետում։ Նա դժվարանում էր պատասխանել պարոն Թրամփի սադրանքներին։ Նա դժվարանում էր ասել, որ պարոն Թրամփը պատասխանատու է իր ստերի, ձախողումների ու սարսափելի ծրագրերի համար։ Մեկ անգամ չէ, որ նա պայքարել է նախադասությունն ավարտին հասցնելու համար։

Ամենամեծ հանրային ծառայությունը, որ հիմա կարող է մատուցել պարոն Բայդենը, հայտարարությամբ հանդես գալն է այն մասին, որ չի շարունակի վերընտրվելու համար պայքարը։

Կան դեմոկրատ առաջնորդներ, որոնք Թրամփին «պարտադրող և եռանդուն» այլընտրանք կստեղծեն։

Ոչ մի պատճառ չկա, որ կուսակցությունը վտանգի ենթարկի երկրի կայունությունն ու անվտանգությունը՝ ստիպելով քաղաքացիներին ընտրություն կատարել պրն. Թրամփի  և պրն. Բայդենի թերությունների միջև։ Չափազանց մեծ խաղադրույք է պարզապես հուսալ, որ ամերիկացիները կնկատեն կամ կխղճան՝ հաշվի առնելով Բայդենի տարիքը և թուլությունը»,- ասված է տարածած հայտարարության մեջ, որը հրապարակել է CNN-ը։

kotayk

Լրահոս