3 Հուլիսի, 2023
Մոտ 1 ժամ առաջ “Անգլիական” այգու տարածքից առևանգել են եղբորս` Դավիթ Վարուժանի Ավետիսյանին: Ականատեսի խոսքերով, եղբայրս մոտեցել է վարչապետ կոչեցյալին և վերջինիս տիկնոջը, իր բողոքի ձայնը բարձրացնելու նպատակով: Այնուհետև եղբորս քաշքշել են և բռնի ուժով բերման ենթարկել ու տարել անհայտ ուղղությամբ: Երկար փնտրտուքներից հետո պարզվեց, որ եղբայրս գտնվում է Կենտրոնի Ոստիկանության բաժնում: Եղբորս հեռախոսն անջատված է և չենք կարողանում կապ հաստատել իր հետ: Սա քաղաքական հետապնդում է, վրեժխնդրություն և ուրիշ ոչինչ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վարուժան Ավետիսյանի դուստրը՝ Անի Ավետիսյանը։
kotayk

Լրահոս