3 Մայիսի, 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցի երկրորդ օրը եղել է Ախթալայում, ծանոթացել կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Այս մասին մանրամասներ են հայտնում Կառավարությունից:

Նախորդ տարի տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին տարրերը մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել, և կամուրջը պիտանի չի եղել շահագործման: Փոխարենը կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող՝ պողպատե ֆերմաներով ժամանակավոր նոր 2-րդ կամուրջը։ Ժամանակավոր կամրջի կառուցման բյուջեն կազմում է 53 մլն դրամ։ Պողպատե 2-րդ կամրջով նախատեսվել է լուծել նաև բեռնատար տրանսպորտային միջոցներով երթևեկության հարցը, որն ունենալու է առավելագույնը 40 տոննա բեռնատարողունակությամբ տրանսպորտային միջոցների անցման հնարավորություն:

Հաջորդիվ վարչապետին ներկայացվել են Քարկոփ բնակավայրի կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Տեղադրվել է ժամանակավոր մետաղական կամուրջ՝ Հունաստանի կառավարության նվիրատվությամբ։ Կրկին, հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին տարրերը մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել, և կամուրջը պիտանի չի եղել հետագա շահագործման համար։
Երկրի ղեկավարը կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ այցելել է նաև Տավուշի մարզի Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոց:

 

Լրահոս