3 Մայիսի, 2025

Այսօր՝ մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:45-ի սահմաններում «Կամազ» մակնիշի՝ թույլատրելի քաշով բարձված բեռնատարը Սևքարեցի Սաքոյի փողոցում ընկել է խոտանված ասֆալտապատ հատվածի մեջ, ինչի հետևանքով ասֆալտը ճաքել է և մեքենան մասամբ կիսակողաշրջվել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, տուժածներ չկան, սակայն, ըստ քաղաքացիների, վնասված ասֆալտի տակով անցնում է խմելու ջրի խողովակաշար։ Այն վնասվել է ու խմելու ջուրն արդեն մի քանի ժամ է՝ անխնա հոսում է:

«Դեպքի վայր են ժամանել նաև «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչները, ովքեր ասում էին, որ վնասված ջրախողովակն իրենց հսկողության տակ չի գտնվում։

Երթևեկությունը նշված հատվածում դադարեցվել է», — գրում է կյաքը։

Լրահոս