7 Մայիսի, 2024

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ Կիևը երախտապարտ կլինի իր գործընկերներին, եթե նրանք որոշեն զորքեր մտցնել երկիր։

Նրա խոսքերը մեջբերում է CBC հեռուստաալիքը։

«Եթե գործընկերները որոշեն իրենց զինվորներին, հրահանգիչներին կամ խորհրդատուներին ուղարկել Ուկրաինայի տարածք, մենք երախտապարտ կլինենք նրանց դրա համար», – ասել է Շմիգալը:

Միաժամանակ նա նշել է, որ այս պահին Ուկրաինան իր արեւմտյան դաշնակիցներից միայն զենք ու ռազմական տեխնիկա է խնդրում։ Սակայն, եթե ճիշտ ժամանակը գա, Կիևը ուրախ կլինի տեսնել օտարերկրյա զորքը, ընդգծել է Ուկրաինայի վարչապետը։

 

kotayk

Լրահոս