10 Հոկտեմբերի, 2025
Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում քննարկել են խաղաղության ճանապարհով առաջ շարժվելու հարցեր։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը շատ ջերմ շփվել են և քննարկել են հարցեր, թե ինչպես հետագայում առաջ շարժվեն խաղաղության, անվտանգության ճանապարհով»,- ասել է Լեբեդևը։

Լրահոս