29 Ապրիլի, 2024
Լիլիթ Կուջոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․
Պաշտոնյա և ոչ պաշտոնյա չընդդիմություն` ասոցացված լրատվականներրով ու տարատեսակ զոմբիներով, ամոթն էլ լավ բան է…
Երբ ամեն երկրորդ բառից հետո հղում եք կատարում “վատ ժողովրդի” չպայքարելուն, հիշեք մի քանի կարևոր իրողություններ։
Սազն առած ինքներդ ձեր ու ձեր մտերիմների գովքն եք անում, ոստիկանների կողմից ծեծվելը ու նվաստանալը, դուք ձեզ մտավորականներ եք անվանում։ Կողքի հայացքով- շատ զզվելի է։ Թեկուզ այն պատճառով, որ սնվում եք ձեր տերերից այդ մանր-մունր չգործողությունների համար։ Ամոթը նաև այն է, որ չեք գնահատում` կերակրատաշտից չօգտվող, ամեն օր սեփական դիրքը ու գոյատևումը վտանգի տակ դնողներին, որ կռիվ ենք տալիս արդարության ու Հայրենիքի համար, օրինակ, ես։
Ու երբ դուք, տարատեսակ ընդվզումների ժամանակ, մեզ տեսնելով ձեզ էշի տեղ եք դնում, կիսատ-պռատ բարևում, ձեզ երևակայելով վերին արտի ցորեն, ապա նողկանք եք առաջացնում թե իմ, թե կողքից նայողների մոտ։
Ժողովրդին “այս վիճակին արժանի են” համարելը նողկալի է` նախևառաջ նրա համար, որ նորանկախ Հայաստանում դուք ու ձեր ընկերներն են ղեկավարել, կրթել, բուժել այդ “ժեխին”: Փաստորեն, վատ եք ձեր գործառույթները իրականացրել։
Հաաա, մեկ էլ հիշեք, որ օրինակ բժիշկը, խոնարհաբար բժշկում է այդ նույն վատ ժողովրդին, դիմանում ամեն տեսակ այլանդակ դրսևորումների, իսկ եթե փորձում է ընդվզել անշնորհք ու անշնորհակալ դրսևորումների դեմ, ապա դառնում է “թեժ գծի” մատերիալ` բոլոր իմաստներով։
Բա ինչու չէիք դաստիարակել այնպիսի հասարակություն, որում, խորհրդային ժամանակաշրջանի պես, բժիշկը ու մանկավարժը լինեն օրինակելի։ Ու երբ հղում եք անում վերջիններիս լուռ լինելուն, ապա հիշեք, թե քանի անգամ եք շնորհակալություն ասել գոյությունը քարշ տվող, բայց առանց պաշտոնների ակնկալիք ունեցող ինտելիգենցիային, որոնք առօրյա իրական պայքար են տանում, բայց իրենց գովերգող լրատվական չունեն։
Բժշկին պետք չի հիշել միայն անվճար սպասարկման ակնկալիքի և/ կամ պետությունը օրգանիզմի հետ համեմատելու, բժշկությունը օրինակ բերելու համար։
Բոլոր այն խելացի ու սկզբունքային անձանց մեջ, ովքեր ձեր ուղղակի վերահսկողության ներքո չեն, կոնկուրենտ եք տեսնում։
Ու բոլորը` ձեր աստղային դրսևորումները ու անշնորհք քայլերը, տեսնում են։
Ու մեկ-մեկ փորձեք ոչ ձերոնքականների ամենօրյա կռիվը ու պայքարը գնահատել, խնդրել օգնություն` ժողովրդի հետ իր լեզվով խոսելու հարցում, մեկ էլ տեսար իրավիճակ փոխվեց։
Ավելին չեմ ցանկանում ակնարկել, որպեսզի ձեր շրիշակային մակարդակին չիջնեմ։
kotayk

Լրահոս