Հարավային Կովկասում խաղաղությունը հնարավոր է։ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները այս շաբաթ կհանդիպեն Քիշնեւում, մենք հուսով ենք, որ սա արդյունավետ քայլ կլինի հարցերը բանակցությունների սեղանի շուրջ լուծելու համար,- ասել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Ուրախ ենք տեսնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում խաղաղության հարցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնառության առթիվ և ողջունում նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները համաներման հնարավորության մասին»: Ասվում է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։