28 Հունիսի, 2023
Իշխանության տարբեր ներկայացուցիչներ շարունակում են իրենց օրենքից վեր դասել, և ՀՀ  հպարտ քաղաքացիների աչքի առաջ իրավախախտումներ իրականացնել։ Մասնավորապես ՔՊ–ական պատգամավորը մեքենան Երևանի բանուկ փողոցներից մեկում կանգառել է խախտումով, այդ կերպ նաև խոչընդոտելով երթևեկությանը։ Խոսքը՝ Աբովյան փողոցի սկբնամասում՝ Հանրապետության հրապարակ տանող ճանապարհին երկրորդ շարքում կանգառած այս մեքենայի մասին է, որի լուսանկարները երեկ երեկոյան ֆիքսել էր  Irakanum.am–ը։

Մեքենան պատկանում է ՔՊ–ական պատգամավոր Գուրգեն Մելքոնյանին։ Ուշագրավն այն է, որ Երևանի կենտրոնում  ուժեղացված ծառայություն են իրականացնում պարեկները, որոնք այդպես էլ չեն «տեսել» չթույլատրված վայրում կանգառած իշխանական պատգամավորի ավտոմեքենան։

 

 

kotayk

Լրահոս