31 Հուլիսի, 2023
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացուցիչներն այս պահին «Դվին» ռեստորանային համալիրում են, որտեղ  հավաքույթ են  իրականացնում։ ՔՊ-ն, ավագանու ընտրություններին ընդառաջ, դրամահավաք է կազմակերպել։

Անվտանգության տասնյակ աշխատակիցներ էին բերվել տարածք, մենք տեղեկացանք, որ լողավազան այցելած հյուրերին այսօր շուտ են տուն ուղարկել, ասելով, որ փակվում են։ Միջոցառմանը ներկա են նաև կառավարության անդամներ, նախարարներ, որոնք թղթով ՔՊ–ական չեն, բայց եկել են։

Նշենք, որ ՔՊ-ն նման դրամահավաք արել էր նաեւ 2017, 2018 եւ 2021 թվականներին։ Տարեցտարի նրանց նվիրատուների, առավել եւս՝ անանուն նվիրատուների թիվը մեծացել է:

kotayk

Լրահոս