Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քաղաքային և քաղաքական օրակարգի մի շարք հարցեր։
Մասնավորապես՝ անդրադարձ է եղել քաղաքային խնդիրների արդյունավետ լուծմանն ուղղված փորձի փոխանակման հնարավորություններին, վերելակային տնտեսության արդիականացմանը, բակերի բարեկարգման ծրագրերին, ինչպես նաև նոր քաղաքային նախաձեռնությունների իրականացման ուղիներին։
Քննարկվել են նաև ներքաղաքական բնույթի մի շարք թեմաներ՝ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության համադրման և համագործակցության խորացման նպատակով։