ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Գովիրինը կասկածանք է հայտնել, թե Հայաստանին կընդունեն Եվրամիությունում նշելով, թե ԵՄ-ին անդամակցելը ոչ մի կերպ չի ազդի ՀՀ տնտեսության վրա։
Պատգամավորը հայտնել է Ռուսաստանը կարող է ուղիղ կամ քողարկված պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ․
«Հայաստանին ԵՄ-ում չեն ընդունի։ Եթե Ռուսաստանն ուղիղ կամ քողարկված պատժամիջոցներ կիրառի Հայաստանի նկատմամբ, ապա դա հարված կլինի։ Իսկ հենց միայն եվրատնտեսություն ինտեգրվելը Հայաստանին ոչ մի վատ կամ լավ բան չի տա։ Բացի այդ, եթե նայեք քարտեզին, ապա նույնիսկ աշխարհագրորեն Հայաստանը Եվրոպա չէ,»,- ասել է Գովիրինը։
Նա կարծում է, որ Հայաստանը չի կարող ինչ-որ եզակի բան առաջարկել Եվրամիությանը։ Գովիրինի կարծիքով ԵՄ ներկայացուցիչները Երևանին կասեն պետք է վերափոխել, փոխել և բարեփոխել, որպեսզի մի օր բաղձալի կարգավիճակ ստանան: Ռուս պատգամավորը հստակեցրել է, որ այդ հանձնարարականները գրեթե անհնար է կատարել ամբողջ ծավալով։
«Միայն թե հակառուսական հռետորաբանությամբ Հայաստանը առևտուր կանի, բայց այդ տեղն էլ արդեն գրավել են Լեհաստանն ու Մերձբալթյան երկրները։ Այնպես որ, առավելագույնը, ինչ սպասում է Հայաստանին, դա հավերժ սպասող երկրի կարգավիճակն է», — եզրափակել է Գովիրինը ։
Հիշեցնենք վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ կցանկանար երկրի անդամակցությունը Եվրամիությանը լիներ հենց 2024 թվականին: