3 Հուլիսի, 2023

ЧВК «ВАГНЕР»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի անունից 1 շաբաթվա ընթացքում առաջին անգամ տարածվել է ձայնային հաղորդագրություն։ Այն հրապարակվել է «ВАГНЕР»-ի տեղեկատվական համակարգի մաս հանդիսացող Grey Zone տելեգրամյան ալիքում։

«Այսօր ավելի քան երբևէ մենք ձեր աջակցության կարիքն ունենք։ Շնորհակալ եմ դրա համար. Ուզում եմ հասկանաք, որ մեր արդարության երթն ուղղված էր դավաճանների դեմ պայքարելուն ու մեր հասարակությանը համախմբելուն։ Եվ ես կարծում եմ, որ մեզ դրա մեծ մասը հաջողվել է»,- ասել է Պրիգոժինը։

Պրիգոժինը նաև վստահություն է հայտնել, որ մոտ ապագայում «կտեսնեք մեր հաջորդ հաղթանակները ճակատում»։

Zham.am

 

kotayk

Լրահոս