Այս մասին հաղորդում է «Մետրո» թերթը։
«Մենք լավ գիտակցում ենք, որ Շվեդիայի լիակատար մեկուսացման ռիսկը շատ ցածր է, սակայն պետք է հաշվի առնել պատերազմի դեպքում մատակարարման խափանումների և անկանխատեսելի հետևանքների ռիսկը, ցավոք դա ավելի հավանական է», – հայտարարել է քաղաքացիական պաշտպանության նախարար Կարլ-Օսկար Բոհլինը։
Նշվում է, որ Շվեդիայի իշխանությունները հացահատիկի պաշարներ ստեղծելու համար կծախսեն մոտավորապես 575 միլիոն կրոն (ավելի քան 60 միլիոն դոլար): Պահուստները կպահվեն Վեստերբոտենի, Նորբոտենի, Վեստերնորլանդի և Յեմտլանդի հյուսիսային կոմսություններում։